Էրդողանն անձամբ Սոմալիում նոր դեսպանատուն է բացել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոգադիշոյում նոր դեսպանություն է բացել անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: Նրա այցը եղել է զինյալների կողմից քաղաքային հյուրանոցներից մեկի վրա հարձակվելու դեպքից երկու օր անց: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» գործակալության պաշտոնական կայքին:
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը երրորդ անգամ է այցելում Սոմալի: Նա միակ ոչ աֆրիկացի նախագահն է, որը վերջին տասնամյակում եղել է պատերազմից պառակտված Սոմալիում: Նախորդ տարի նա Սոմալի է այցելել զինյալների կողմից հյուրանոցի վրա հարձակվելու հենց հաջորդ օրը, որտեղ ապրում էր թուրքական պատվիրակությունը: Հարձակման հետևանքով 6 մարդ էր մահացել:
Հաղորդվում է, որ Էդողանն անձամբ է թուրքական նոր դեսպանատան առջև կտրել ժապավենը՝ այն անվանելով Աֆրիկայում ամենամեծ և առաջադեմ թուրքական դեսպանատունը:
«Մեր նախագծերը Սոմալիի հետ շարունակվում են»,- նշել է Էրդողանը: