ԱՄՆ-ն Իրանին անվանել է ահաբեկչությունների գլխավոր հովանավոր
Համաձայն ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցի՝ Իրանը համաշխարհային ահաբեկչությունների գլխավոր հովանավորն է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Զեկույցում նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «2015թ-ին մնում է գլխավոր պետություն-հովանավորը, որը կազմակերպում է ահաբեկչությունների աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսները, ամբողջ աշխարհով խմբավորումների դասընթացներն ու հանդերձանքը»:
Պարզաբանվում է, որ Իրանն աջակցում է լիբանանյան «Հեզբոլլահ»-ին, պաղեստինյան միավորումներին և Սիրիայում Բաշար Ասադի կառավարությանը:
Հաղորդվում է, որ չնայած Իրանի հետ միջուկային գործարքին և պատժամիջոցների մասնակի չեղարկմանը՝ երկիրը շարունակում է օգտագործել «իսլամական հեղափոխության զինված պահակախմբի կորպուսը» և հատուկ ստորաբաժանումը՝ իր արտաքին քաղաքական նպատակների իրականացման համար:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեինը, ի պատասխան զեկույցի, հայտնել է, որ Թեհրանը չի պատրաստվում տարածաշրջանային հարցերը լուծել գլխավոր հակառակորդների՝ ԱՄՆ-ի և «սատանայական» Մեծ Բրիտանիայի հետ: