Ալիևն ու Յըլդըրըմը հանդիպել են
Ինչպես արդեն հայտնել ենք, Բաքվում է Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով իր այցից առաջ աբսուրդի հասնող հայտարարություն էր արել՝ Հայաստանի մասին:
Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
«Ուրբաթ օրը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի՝ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպմանը նրանք միայնակ են եղել՝ դեմ առ դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Յըլդըրըմը հայտնել էր, որ Ադրբեջանում բանակցությունների թեմաներից է լինելու«TANAP» գազամուղի շինրարությունը: