Կարկամեցի, ինձ անտեր զգացի ու այդ զգացողությունն ինձ չի լքում մինչ օրս, պա՜պ. Գաբիի հուզիչ գրառումը՝ հոր մասին (լուսանկար)
Երգչուհի Գաբի Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Ամեն անգամ, դաշնամուրի առջև ձայնավարժություններ անելիս, կիսատոները երգելիս միշտ վրիպում էի, իսկ դու ասում էիր. «Փորձի՛ր այնքան՝ մինչև ստացվի»: Ու մի օր էլ, կանգնեցի նույն դաշնամուրի առջև, բայց դու չկայիր: Կարկամեցի, ինձ անտեր զգացի ու այդ զգացողությունն ինձ չի լքում մինչ օրս, պա՜պ:
Որոշեցի ինքնուրույն ձայնավարժություններ անել՝ երգում էի աչքերս թաց, իսկ ականջիս դեռ քո ձայնն էր հնչում՝ «Փորձի՛ր այնքան մինչև ստացվի»:
Հիմա էլ եմ նույն կերպ վարվում, վրիպում եմ ՝ հետո հիշում խոսքերդ ու ոտքի կանգնում, փորձում եմ այնքան ժամանակ՝ մինչև ստացվի: Քո փոխարեն, ես կանեմ այն, ինչը կիսատ թողեցիր: Ծնունդդ շնորհավոր՝ ինձ ուժ տվող ու ապրեցնող:ոգիդ լույսի մեջ՝ սիրտս սրտիդ առհավետ»: