Թուրքիայի վարչապետը ժամանել է Բաքու
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ժամանել է Բաքու, տեղի է ունեցել նրան դիմավորելու պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությանը:
«Հրապարակում, որտեղ երկու հանրապետությունների դրոշներն էին ծածանվում. ի պատիվ Թուրքիայի վարչապետի զինված պահակախումբ է եղել: Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են Յըլդըրըմին, թուրքական պատվիրակության անդամները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Յըլդըրըմը հայտնել էր, որ Ադրբեջանում բանակցությունների թեմաներից մեկը «TANAP» գազամուղի շինարարությունն է լինելու:
Վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ այցի ընթացքում նրան կուղեկցեն փոխվարչապետը, կրթության, տրանսպորտի և հաղորդակցության նախարարները և ԱԳՆ փոխնախարարը:
Այցից առաջ Յըլդըրըմը աբսուրդի հասնող հայտարարություն էր տարածել՝ Հայաստանին մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: