Թուրքիայի վարչապետի աբսուրդի հասնող հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Ադրբեջան պաշտոնական այցից առաջ Անկարայում հայտնել է, որ Հայաստանը իբր թե «աջակցում է» ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Նախկինում մեր երկրի հետ կապված հարցերում Հայաստանը խառնված է եղել ահաբեկչական գործունեության մեջ, և մեր շատ պատգամավորներ մահացել են: Այսօր Հայաստանը գաղտնի կերպով, այլ ուղղություններով ընդունում է ահաբեկչական կազմակերպություններին: Սա արդեն գաղտնիք չէ»,- հայտնել է Յըլդըրըմը:
Նա նաև մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի 20%-ն «օկուպացնելու» մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլու հայտարարությունը: Նա մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին՝ Բունդեսթագի ընդունած բանաձևի հետ կապված: