Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Բունդեսթգի կողմից` ամբողջովին չի փչացնի թուրք-գերմանական հարաբերությունները. Թուրքիայի վարչապետ
Բունդեսթագի կողմից 1915 թվականին իրականացված հայերի ցեղասպանության ճանաչումը չի կարող ամբողջովին փչացնել թուրք-գերմանական հարաբերությունները: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, մեկ պատգամավոր քվեարկել է դեմ և ևս մեկը չի քվեարկել: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Փաստաթղթում ասվում է, որ. «Գերմանիան համարում է իրեն պատասխանատու այն բանում, որպեսզի ձգտի ցեղասպանության վերաիմաստավորմանը և հարգի հիշատակը»:
Այս ամենի հետ մեկտեղ, Թուրքիան որոշում է կայացրել ետ կանչել Բեռլինից իր դեսպան Հյուսեյն Ավնիին՝ խորհրդակցելու համար:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Բունդեսթագի որոշումը լրջորեն կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա: