Դավութօղլուն մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին՝ Բունդեսթագի ընդունած բանաձևի հետ կապված
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Twitter-յան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը:
Նախկին վարչապետը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցին, ասելով, որ ամբողջ աշխարհը լավատեղյակ է Թուրքիայի մաքուր անցյալից, բացի այդ, Դավութօղլուն մեղադրել է Գերմանիայի խորհրդարանին՝ պնդելով, որ այն դատարանի դեր է ստանձնել, սակայն տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։