Ադրբեջանը ոչ մի կապ չունի Եվրախորհրդարանի հետ. Ալիև
Ադրբեջանի հետ կապված Եվրախորհրդարանի բանաձևը ամբողջովին վիրավորական և անհիմն է ու պատճառ է դարձել այդ կառույցի հետ հարաբերությունների խզման համար: Այս մասին հայտարարել է Ադրրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Եվրախորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
«Վիրավորական և բացարձակ անհիմն բանաձևի ընդունումը պատճառ է դարձել, որպեսզի Ադրբեջանն ամբողջովին դադարեցնի կապերն այդ կառույցի հետ: Ներկայումս մեր երկիրը ոչ մի կապ չունի Եվրախորհրդարանի հետ, և դա տեղի է ունեցել ոչ Ադրբեջանի մեղքով»,- նշել է Ալիևը` հայտարարելով, որ քանի դեռ «հակաադրբեջանական ապակառուցողական բանաձևերը շարունակում են ընդունվել, Ադրբեջանը մտադիր չէ վերականգնել իր հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ»:
Նշենք, որ Ադրբեջանում գնալով աճում են ձերբակալված իրավապաշտպանների և լրագրողների թիվը, ճնշումների մակարդակը: 2015 թ-ի սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի բանաձևում ընդգծվում է, որ անհրաժեշտ է հասցեական սանկցիաներ կիրառել Ադրբեջանի առանձին պաշտոնատար անձանց նկամամբ մարդու իրավունքները խախտելու համար: