Աշխարհը սկսում է առերեսվել ճշմարտությանը. Իվետա Մուկուչյան
«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին, գրել է. «Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը։ Աշխարհը սկսում է առերեսվել ճշմարտությանը»: