Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա
Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո հետ է կանչվել հայրենիք՝ խորհրդակցության:
«Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյն Քարսլըօղլուին կանչել են Անկարա»,- հաղորդում է հեռուստաընկերությունը: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ հղում տալով թուրքական «24 TV» հեռուստաընկերությանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունելու դեպքում Թուրքիան իր դեսպանին հետ կկանչի Գերմանիայից: