Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը «պատմական սխալ» է. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրտուլմուշը Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը «պատմական սխալ» է անվանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Հայաստանն արդեն ողջունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։