Ամերիկաբնակ թուրքերը փորձում են հակազդել տեղի հայկական լոբբիին
Ամերիկաբնակ թուրքերը նախաձեռնում են գործողությունների շարք' ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական սփյուռիք ծավալած գործունեության: «Թուրքական աշխարհի գրողների և արվետսագետների հիմնադրամ»-ի (TÜRKSAV) գործադիր խորհրդի նախագահ Յահյա Աքենգինը «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենց նպատակն է միանալ ԱՄՆ-ում գործող թուրքական հասարակական կազմակերպություններին հայկական սփյուռքին հակազդելու գործում:
Մայիսի 16-ին «TÜRKSAV»-ը «Թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիայի» հետ համատեղ կազմակերպելու է «Թուրքական աշխարհի լոբբինգը» խորագրով միջոցառում, որի ժամանակ մի քանի գործիչները պարգևներ են ստանում, որոնք աշխարհում հայտնի են որպես «թուրքական օսկարներ»: Միջոցառումը կազմակերպվելու է Նյու Յորքում: Աքենգինի բնորոշմամբ' այդ վայրն ընտրվել է ի նշան ամերիկահայ լոբբինգի դեմ պայքարի: