Թուրքիան պետք է իր վրա վերցնի Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը. գերմանացի պատգամավոր
Ինչպես արդեն հայտնել ենք, Բունդեսթագում մեկնարկել են Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ լսումները:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոլֆ Մյութցենիխը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության մասին օրենքի քվեարկության սկզբում, հայտնել է, որ Թուրքիան պետք է իր վրա վերցնի իր պատմության պատասխանատվությունը:
«Մեր առաջադրանքը Եվրամիությունում ավտորիտար սկզբունքները նախանական փուլում կանխարգելելն է: Մենք ցանկանում ենք տեսնել Թուրքիա, որն իր վրա է վերցնում իր պատմության մութ էջերի պատասխանատվությունը»,- հայտնել է գերմանացի քաղաքական գործիչը: