Ուկրաինացի Նադեժդա Սավչենկոն պատրաստվում է հուշեր գրել
Ուկրաինացի Նադեժդա Սավչենկոն ցանկանում է ապագայում գրել հուշեր: Այս մասին հայտնել է Gazet.ru-ն:
Պատասխանելով այն հարցին, թե պատմել են իրեն ազատման մանրամասները` նա պատասխանել է.
«Ազատել են, փառք Աստծո: Ես ցանկանում եմ, որպեսզի այդպես զատեն բոլորին: Բացի այդ, եթե ես պատմեմ իմ ազատության մանրամասների մասին, արդյո՞ք կազատեն մնացածին: Երբ ես գրեմ հուշեր, որտեղ կնկարագրեմ իմ կյանքը, կկարդան ձեր երեխաները և թոռները և կծիծաղեն: Սակայն այսօր դա պետք չէ իմանալ: Լրագրողները պետք է աշխատեն այնպես, որպեսզի օգնեն, այլ ոչ թե վնաս հասցնեն: Որովհետև վնաս հասցնողներ կան»,- ասել է նա: