Մեծ Բրիտանիայում թողարկել են հագուստի թագավորական հավաքածու կորգի ցեղատեսակի շների համար (լուսանկար)
Մեծ Բրիտանիայում թողարկել են կորգի ցեղատեսակի շների համար աքսեսուարների «թագավորական» հավաքածու: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Նախագծով զբաղվում է «Royal Collection Trust» բարեգործական ընկերությունը:
Հավաքածուն իր մեջ ներառում է շոտլանդական ֆիրմային գործվածքով բաճկոններ, ափսեներ՝ ոսկորային ֆարֆորից, վերմակներ և փակվող մահճակալ:
Պետք է հիշեցնել, որ Եղիզաբեթ 2-րդ թագուհին ունեցել է ավելի քան 30 շուն, իսկ ներկա պահին՝ նա ունի 2 կորգի ցեղատեսակի շուն: