Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեությունը և հորդորել, որ կազմակերպության խորհրդի անդամներն ընտրվեն որոշակի ժամանակահատվածով: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Աշխարհն ավելի մեծ է, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, ովքեր որոշում են մարդկության ճակատագրերը: Նրանց թվում չկա ոչ մի ամերիկյան պետություն, ոչ մի մահմեդական երկիր: Այսպիսի անհավասարությունը մայրցամաքների միջև արդարության սկզբունքներին դեմ է»,- հայտնել է Թուրքիայի նախագահը:
2013 թվականի օգոստոսին լինելով երկրի վարչապետը՝ Էրդողանը քննադատել էր ՄԱԿ-ի ժամանակակից կառուցվածքը և հայտնել այլընտրանքային կազմակերպություն ստեղծելու ցանկության մասին: