Ջոնի Դեպը երեկույթին ներկայացել է սևահեր անծանոթուհու հետ (լուսանկար)
Ստոկհոլմի շքեղ հյուրանոցներից մեկում երեկույթ էր կազմակերպվել, որի ժամանակ Ջոնի Դեպը ներկայացել է սևահեր անծանոթուհու հետ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն՝ հղում տալով DailyMail-ին:
Դերասանն ուրախացել է ողջ գիշեր, հայացքը չհեռացնելով աղջկանից: Նրանք ժամանակ են անցկացրել՝ ուշադրություն չդարձնելով շրջապատի մարդկանց:
Նշվում է նաև, որ հենց այդ պահին է հայտնի դարձել, որ Էմբեր Հերդը չի պատրաստվում բողոք ներկայացնել ոստիկանություն` իր ամուսնու նկատմամբ, ով, Էմբերի խոսքով՝ հեռախոսը շպրտել է իր դեմքին: