Թուրքիան կմնա առանց «PayPal»-ի
«PayPal» վճարային համակարգը հայտարարել է, որ հունիսի 6-ից դադարեցնում է Թուրքիայի բոլոր հաճախորդների հետ գործարքները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Ծառայության ղեկավարությունը խորհուրդ է տալիս թուրք օգտատերերին իրենց մնացած բոլոր միջոցները տեղափոխել բանկային հաշիվների վրա:
«PayPal »-ը բացատրել է, որ իր գործունեության դադարեցումը պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության գործակալությունը հրաժարվել է ընկերությանը լիցենզիա տրամադրել:
Այնումենայնիվ, վճարային համակարգը շարունակում է աշխատանքներ տանել անհրաժեշտ լիցենզիան ստանալու և երկրում իր գործունեությունը շարունակելու համար: