Էրդողանը Մերկելի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկության շուրջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի կունենա քվեարկություն, որի արդյունքում Գերմանիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունն՝ իրագործված Օսմանյան Կայսրության կողմից:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի մամլո քարտուղարը Գերմանիայում ցեղասպանության հետ կապված քվեարկությունը «քաղաքական շահարկում» էր անվանել: