Թուրքիայում Ադրբեջանի մասնակցությամբ միջազգային զորավարժություններ են սկսվել
Իզմիրում մեկնարկել են «Efes» միջազգային մասշտաբի առաջին զորավարժությունները։ Այս մասին գրում է Apa.az-ը՝ հղում տալով «Milliyet»-ին:
Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Լեհաստանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի զինծառայողները:
Զորավարժություններում ընգրկված զինվորականնրի թիվը հասնում է 7500-ի, որոնցից 900-ը՝ օտարերկրացիներ են։
Մայիսի 30-ին կայացած երեկոյան և գիշերային զորավարժությունների ընթացքին հետևել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ինչպես նաև Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը, Լեհաստանի, գլխավոր շտաբերի պետի տեղակալը և բարձրաստիճան զինվորականներ՝ Պակիստանից, Ճապոնիայից։
Ցերեկային զորավարժություններին, որոնք տեղի են ունենում այսօր, հետևում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Զորավարժություններին ընդհանուր թվով հետևել է 79 երկրի 255 պաշտոնական ներկայացուցիչ: