Զախարովան՝ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերի և Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Ուկրաինայի ճգնաժամը և Վրաստանի պատերազմները համարել է Արևմուտքի ոչ հեռատես քաղաքականության արդյունք: Այս մասին հայտնել է РИА Новости-ն` հղում տալով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Իր ֆեյսբուքյան իջում Զախարովան մեկնաբանել է Չավուշօղլու արտահայտությունն այն մասին, որ Եվրոմիությանը, անհրաժեշտ է Թուրքիային վերաբերվել ինչպես գործընկերոջ և չխոսել ուլտիմատումների լեզվով:
Թուրքիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտնել էր. «ԵՄ-ը պետք է հասկանա, որ Թուրքիայի հետ գործերն այդ կերպ չեն արվում: Նրանք իրենց այդ կերպ պահեցին Ուկրաինայի հանդեպ` կամ դուք մեզ հետ եք, կամ ոչ: Վրաստանին հասցրեցին այն բանին, որ նա կորցրեց 2 տարածաշրջան: ԵՄ-ն պետք է հրաժարվի նման մոտեցումից»,-ասել է Չավուշօղլուն: