Ինչու՞ են դավաճանում ամուսինները
Շատ տարածված է այն երևույթը, որ շատ ամուսնացած տղամարդիկ ուրիշ կնոջ հետ ունեցած ֆիզիկական կամ սեռական հարաբերությունները չեն համարում դավաճանություն, կարծում են, որ դա շատ էլ բնական է, որ տղամարդը դրա իրավունքն ունի, և կինը պետք է դրան «ըմբռնումով» մոտենա։
Շատ տղամարդկանցից կարելի է լսել այն կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե, սիրելով սեփական կնոջդ, «պառկում ես» ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ։
Այս տեսակետը, կարծում եմ, առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ գալիս է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու «թեթև տանել» սեփական ամուսնու «մանր զանցանքները», որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։
Մեր էթնամշակութային միջավայրում ամուսնական դավաճանությունը, հատկապես կնոջ դավաճանությունը, անընդունելի է:
Ընտանեկան արժեքները մեզանում այնպիսի կենտրոնական նշանակություն ունեն, որ ամուսնական դավաճանությունը դիտարկվում է որպես ընտանիքի հիմքերը կործանող գործոն։
Ընդհանրապես, մարդիկ ամուսնությունից որոշակի ակնկալիքներ և սպասելիքներ ունեն։
Կինը ամուսնու դերի վերաբերյալ որոշակի պատկերացումներ և ակնկալիքներ ունի, նույնն էլ՝ տղամարդը։ Եվ երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, մարդը հիասթափություն է ապրում և սկսում է իր համար ավելի հաճելի հանդիպումներ ու շփումներ որոնել ընտանիքից դուրս։
Ընտանիքում դավաճանության պատճառը հիմնականում սա է՝ երբ սպասելիքները չեն արդարանում:
Ամուսնական դավաճանության կարևորագույն պատճառներից մեկն էլ սոցիալական անբարենպաստ, այժմ՝ նույնիսկ բարենպաստ պայմաններն են:
Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին:
Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը:
Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը Ձեր մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, կարող է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք, կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում էքսպերեմենտներ կամ էլ խանդի տեսարաններից Ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժողքի:
Դավաճանությունների մեջ կարելի է տղամարդու և կնոջ միջև տեսնել բիոլոգիական սկզբունքը, օրինակ տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը մոնոգամ, բայց այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում է շտկել հասարակությունը և կրոնը:
Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացմունքները, որոնք չեն ստանում իրենց կնոջից և հակված են ընտրել ավելի երիտասարդ ընկերուհի:
Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խոր և ռադիկալ քայլերի և հիմանականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր:
Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում գտնում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում է ձևական բնույթ:
Doctors.am