Պայթյուն՝ Թուրքիայում. կա 4 զոհ
Թուրքիայի հարավարևելյան քաղաքներից մեկում՝ Սիլոպի քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով մահացել է չորս մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Վիրավորվել է ևս 19 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի հինգ աշխատակից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ իրականացված հատուկ գործողությունների ընթացքում Թուրքիայում ավելի քան 6 000 տուն է ավերվել:
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ Թուրքիայի Կուլպ քաղաքում` Դիրաբեքիրի հարավ-արևելյան տարածաշրջանում ,Սիրիայի սահմանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել են ժանդարմներ: