Քաղաքապետարանում բացվեց «Անկախ կյանքի հայկական ցանց»
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 2012թ-ի հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը:
Բացման արարողությանը ներկա է եղել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ այս ծրագիրը լինելու է շարունակական: Ավելին' լուրջ քայելեր են ձեռնարկվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքն առավել մատչելի ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ շնորհակալություն է հայտնել քաղաքապետից' մշտական ուշադրության ու հոգածության համար: Նա հույս է հայտնել, որ Երևանն առավել մատչելի կդառնա նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող բնակիչների համար:
Ցուցահանդեսի բացման արաողությանը հաջորդել է նաև համերգային ծրագիրը, որին ելույթ են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց «Փարոս» երգչախումբը և անհատ կատարողներ: