Արքայազն Հարրին «փչացրել է» կանադացի մոդելի սելֆին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին «փչացրել է» կանադացի մոդել Վիննի Խարլոուի սելֆին: Այս մասին հաղորդում է «Hello Magazine»-ը: Հարլոուն «Ամերիկյան թոփ-մոդել» շոուի նախկին մասնակիցներից է: Նա մանկուց տառապում է պիգմենտացիայի փոփոխություններով: Սակայն դա չի խանգարել նրան զբաղվել մոդելայի կարիերայով:
Հարլոուն ճաշելիս է եղել, իսկ Հարրին և նրա ավագ եղբայր Ուիլյամը նստած են եղել հարևան սեղանին: Այն ժամանակ, երբ կանադուհին փորձել է սելֆի անել, Հարրին լեզու է հանել և «փչացրել» լուսանկարը:
Սա արդեն արքայազն Հարրիի ոչ առաջին նման լուսանկարն է: Այսպես, 2014 թ-ին նա, հետևելով իր տատիկի օրինակին «փչացրել էր» Համագործակցության խաղերի մասնակիցների սելֆին: