Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ վերահաս հարաբերությունների նորմալացման մասին
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ Անկարան հույս ունի ռուս-թուրքական հարաբերությունների արագ բարելավմանը և չի տեսնում անլուծելի խնդիրներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք հատուկ մտադրություն չունեինք կործանել ռուսական ինքնաթիռը: Հույս ունենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն կարճ ժամանակում: Ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան չեն կարող զոհաբերել այն: Երկու երկրների միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել»,- հայտնել է փոխվարչապետը: