Թուրքիան սկսում է Լիբիայում իր դեսպանատան վերականգնման գործընթացը
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն այսօր կայցելի Լիբիայի Տրիպոլի մայրաքաղաք, որտեղ կսկսվեն Թուրքիայի դեսպանատան վերականգման աշխատանքները: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«Մեր նախարարը կայցելի Տրիպոլի, որտեղ կանցկացնի բանակցություններ Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ Ֆայեզ աս-Սարաջի և ԱԳ նախարար Մուհամեդ Թահիր Սիյալի հետ, որն ուղղված կլինի Լիբիայում Թուրքիայի դեսպանատան վերականգմանը, որի գործունեությունը դադարեցվել էր 2014 թվականին».- ասվում է հայտարարության մեջ: