Էմբեր Հերդը լքել է փաստաբանի գրասենյակը երջանիկ ժպիտով (լուսանկարներ)
Էմբեր Հերդն առաջին անգամ նկատվել է լրագրողների կողմից, այն բանից հետո, երբ նա մեղադրել էր Ջոնի Դեպին ընտանեկան բռնության մեջ: Երեկ՝ մայիսի 29-ին, դերասանուհին լքել է փաստաբան Սամանտա Սպեկտորի գրասենյակը՝ երջանիկ ժպիտով:
Նրան ուղեկցել է ընկերուհին: Հերդն ամուր գրկել էր նրան, ձեռքերում բռնելով նոթբուքը և չի թաքցրել դեմքի գոհ արահայտությունը: Ամուսնական մատանի նրա մատին չկար, իսկ կապտուկները, որոնք նա ցուցադրել էր դատարանում ավելի քիչ էին դարձել: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Հիշեցնենք, որ Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնալուծության լուրերը հայտնվեցին ԶԼՄ-ներում արդեն մայիսի 26-ին: էմբերը դատարան էր դիմել, պահանջելով Դեպից ֆինանսական աջակցություն, սակայն դատարանը մերժել էր նրան, այնուհետև նա ներկայացել էր դատարան և ցուցադրել դեմքի վրա առկա կապտուկներ:
Այդ ամենից հետո դատարանը կատարել էր նրա պահանջը և Ջոնի Դեպի արգելել են մոտենալ նրան 90 մետրից ոչ մոտ: