Սերգեյ Բեզրուկովը ելույթ է ունեցել Սիրիայի ռուսական ավիաբազայում
Դերասան Սերգեյ Բեզրուկովը համերգային ելույթ է ունեցել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Դերասանը ռուս զինծառայողների առջև կատարել է Վլադիմիր Վիսոցկու երգերը և կարդացել է Սերգեյ Եսենինի բանաստեղծությունները:
Սերգեյ Բեզրուկովը հայտնել է իր վստահությունը, որ Հմեյմիմ ավիաբազայի մշակութային կենտրոնը կդառնա ռուս-սիրիական իրական ընկերության կենտրոն: Բացի այդ, դերասանը հայտնել է կարծիք, որ ռուս զինվորականներին պետք չէ կորցնել հայրենիքի հետ կապը, նույնիսկ այնտեղից հեռու գտնվելով և նրա կարծիքով նոր մշակութային կենտրոնը կօգնի այդ հարցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանը պատրաստվում է ելույթ ունենալ Սիրիայում: