Պայթյուն՝ Թուրքիայում
Թուրքիայի Կուլպ քաղաքում` Դիրաբեքիրի հարավ-արևելյան տարածաշրջանում Սիրիայի սահմանին մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել են ժանդարմներ: Այս մասին հայտնել է Haberturk-ը:
Նշվում է, որ ականապատված մեքենան պայթեցրել են հեռակառավարման վահանակով:
Հայտնի է, որ պայթյունից հետո սկսվել են կրակոցներ, որի արդյունքում հաջողվել է ձերբակալել ահաբեկիչներից մեկին: Մյուս 2-ը գտնվում են հետախուզման մեջ:
Դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վիա չի վերցրել պատահածի պատասխանատվությունը: