Ադրբեջանում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 3-ի
Ադրբեջանի հյուսիսում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 3-ի: 21 վիրավորների վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Հենց նոր Սումգայիթի հիվանդանոց է տեղափոխվել ավտովթարի ծանր վիրավորներից մեկը: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մահացածի ինքնությունը ճշտվում է: Այս պահի դրությամբ ավտովթարը խլել է 3 մարդու կյանք, կա 21 վիրավոր»,- հաղորդում է գործակալությունը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Ադրբեջանում «Hyundai» ավտոբուսը, որում ուսանողներ են եղել, ընկել է ձորը: Զոհերից մեկի ինքնությունը պարզվել է: Նա Սումգայիթի համալսարանի ֆիզկուլտուրայի ուսուցիչ է՝ ծնված 1984թ-ին: Մյուս զոհը կին է:
ՃՏՊ-ի պատճառները դեռևս անհայտ են: