Ադրբեջանում ուսանողական ավտոբուսի վթարի տուժածների թիվը հասել է 23-ի. հայտնի է զոհերից մեկի ինքնությունը
Ադրբեջանում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 23-ի: Մի քանի տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Hyundai» ավտոբուսի վարորդը չի կողմնորոշվել կառավարման հարցում, որի հետևանքով ավտոբուսը հայտնվել է ձորում: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի հյուսիսում:
«Տուժածներին հիվանդանոց տեղափոխելու համար դեպքի վայր են ժամանել շտապ օգնության բրիգադները, այդ թվում՝ Սումգայիթ քաղաքից: Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ բժշկական օգնությունը: Ծնողներին արդեն տեղյակ են պահել դեպքի մասին»,- նշվում է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ ավտոբուսում ուսանողներ են եղել:
Նշվում է, որ մահացածները երկու ուսուցիչներ են: Նրանցից մեկը Սումգայիթի պետական տեխնիկական քոլեջի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գաջիև Քամիլ Իսլամօղլին է: Մյուս մահացածը կին է, նրա ինքնությունը ճշտվում է: