Արվեստի հրաշքներից մեկը (լուսանկարներ)
Մեդիտացիա անող կնոջ քանդակը ստեղծվել է Փեյջ Բրեդլիի փորձի արդյունքում:
Նա վերցրել է մի քանի ամիս առաջ վոսկից պատրաստած իր քանդակներից մեկը և գցել գետնին: Այնուհետև կոտրված հատվածները բրոնզապատվել են և միացվել իրար: Լուսավորման համակարգի շնորհիվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե քանդակը լույս է արձակում:
«Եթե ես ցանկանում էի մնալ ժամանակակից ստեղծագործական ոլորտում, ես ստիպված էի որևէ ժամանակակից գործ ստեղծել: Ես հասկանում էի, որ եկել է ժամանակը բաց թողնել այն ամենն, ինչ ես սովորել եմ, իմ այսքան տարիների փորձը և պարզապես տրվել ստեղծագործական գործընթացին: Իմ աշխարհն ինձ ասում էր, որ ես պետք է ոչնչացնեմ ամենն, ինչ այդքան երկար կառուցել էի, որպեսզի բացահայտեմ իմ իրական էությունը»,- խոստովանել է Բրեդլին: