Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց կառավարության նոր կազմին
Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց կառավարության նոր կազմին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բինալի Յըլդըրըմ-ի ղեկավարությամբ կառավարության նոր կազմի օգտին 550 պատգամավորներից կողմ են քվեարկել 315-ը:
Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի նոր կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր կներկայացնի:
Նշենք որ Բինալի Յըլդըրըմը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր, ով հայտնի է Էրդողանի նկատմամբ երկարամյա իր հավատարմությամբ: