Հենց 1918 թվականի պետականության հիմնադրմամբ ծնվեց այն «երեխան», որը գնում է դեպի զարգացում. հոգեբան (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանը խոսեց Առաջին Հանրապետության, հաղթանակների, դիվանագիտական քայլերի և պատմությունից քաղած դասերի մասին:
Սամվել Խուդոյանի խոսքով՝ եթե մեր պատմությունը վերլուծենք, ապա Տիգրան Մեծը մեր զարգացման գագաթնակետն է եղել:
«Զարգացման մեջ միշտ լինում է այդ պիկը՝ գագաթը, որտեղ մոտ 600, 700, շատերի պնդմամբ նաև 1000, 2000 տարվա պատմության ընթացքում հայկական թագավորությունը կարողացավ հասնել իր պիկին՝ գագաթին, դրանից հետո սկսվեց անկում, քանի որ մնացած թագավորությունները երկար պատմություն չունեցան»,- ասաց Սամվել Խուդոյանը:
Նրա պնդմամբ՝ հենց մայիսյան հաղթանակների, և հատկապես 1918 թվականի պետականության հիմնադրմամբ, կարելի է ասել ծնվեց այն «երեխան», որը գնում է դեպի զարգացում և դա ակնհայտ է:
Նրա խոսքով՝ 1915թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենաանկումային շրջանն էր, որից հետո՝ 1918թվականին սկսեց վերածնունդը:
Մանրամասները՝ տեսանյութում: