Թուրքիան վիրավորվել է այն մտքից, որ ԵՄ կմտնի 3 000թ-ից ոչ շուտ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը խայտառակություն է անվանել եվրոպացի քաղաքական գործիչների այն հայտարարությունը, որ Թուրքիան ԵՄ կմտնի 3 000 թվականից ոչ շուտ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Թուրքիայի համար ԵՄ մտնելու նման ժամկետների մասին այսօրվա մակարդակը հաշվի առնելով՝ հայտնել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Եթե ինչ-որ մեկը վստահեցնում է, որ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու գործընթացը կտևի մինչև 3 000թ-ը, ապա դա խայտառակություն է ոչ թե Թուրքիայի հաար, այլ նրանց համար, ովքեր նման մտքեր են հայտնում: Նրանց պետք է հարցնել, թե ինչ կլինի այսօրվա ԵՄ-ի հետ մոտ 30 տարի անց: Մենք մեր պարտավարություններն իրականացնում ենք՝ վիզայի ռեժիմի ազատականացման հարցով: Սակայն կցանկանայի ընդգծել, որ Թուրքիան բոլորովին էլ կախված չէ ԵՄ-ից»,- հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ: