Բեն Աֆլեքը շարունակում է զբաղվել բարեգործությամբ
Ինչպես հայտնի է, հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը մասնակցում էր "Live Below The Line" բարեգործական ակցիային: Նա այժմ արդեն համագործակցում է Թոմսի հետ: Նրանք մտադիր են ստեղծել կոշիկների նոր հավաքածու: Այն կարվելու է փայլուն կաշվից: Ամեն կոշիկի վաճառքից մոտ 5 դոլարը կգնա բարեգործական ֆոնդ:
Այդ նոր նախագիծը ևս կրում է բարեգործական բնույթ: Այն նպատակ ունի օգնել Կոնգոյի բնակիչներին: Ավելի վաղ դերասանը մասնակցում էր "Eastern Congo Initiative" նախագիծին, որը նպատակ ուներ օգնել Կոնգոյի կանանց և երեխաներին, ովքեր տուժել էին 1998-2002 թվականներին ընթացող պատերազմից: