Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է հագուստի նոր հավաքածուն (լուսանկարներ)
Աստղերի համագործակցությունը տարբեր բրենդների հետ արդեն զարմանալի չէ: Ոմանք կոսմետիկայի նորարություններ են ստեղծում, ոմանք էլ հագուստի նոր շարք: Ջենիֆեր Լոպեսը վերջին ժամանակներս աչքի է ընկնում հագուստի նախընտրությամբ: Նյու Յորքում Լոպեսը ներկայացրել է իր նոր հավաքածուն: Հատկանշական է, որ սա նրա առաջին համագործակցությունը չէ: