Դերասան Ալեքսանդր Բաբասյանը կնոջ շնորհիվ 14 կիլոգրամ նիհարել է (լուսանկար)
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, Instagram-ի իր էջում հրապարակել է ամուսնու լուսանկարը և մակագրել.
«Ցանկանում եմ այսօր ցուցադրել իմ արդյունքը, իմ ամենածանր հաճախորդի օրինակով: 14 կիլոգրամ, ճիշտ է, որ ինձ այդքան հեշտ չէր նրա հետ աշխատելը: Այնքան ուժ ու ջանք է ներդրվել: Ուղիղ 2 ամիս ստիպված էի մտածել համեղ բաղադրատոմսեր: Հիմա ես գոհ եմ, իսկ դա ամենակարևորն է: Մնաց 7 կիլոգրամ»: