Գործընկերները բեմում անակնկալ են մատուցել Սերգեյ Լազարևին (լուսանկար և տեսանյութ)
Սերգեյ Լազարևը «Եվրատեսիլ»-ից հետո հասցրել է վերադառնալ իր առօրյա աշխատանքային գրաֆիկին, մի քանի համերգային ելույթ է ունեցել, իսկ երեկ՝ հանդես է եկել «Տաղանդները և մահացածները» ներկայացման մեջ` գլխավոր դերում, որը տեղի է ունեցել «Պուշկինի» անվան թատրոնում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Գործընկերները նրան հենց բեմում անակնկալ են մատուցել: Անակնկալը եղել է տորթի և ծաղկեփնջի տեսքով, իսկ հանդիսատեսը՝ ծափահարել է երգչին՝ «Եվրատեսիլ»-ում հոյակապ ելույթի համար:
Սերգեյին շատ է դուր եկել նմանատիպ վերաբերմունքը և նա անկեղծորեն շնորհակալություն է հայտնել գործընկերներին. «Շնորհակալ եմ, իմ սիրելի՛ թատրոն դրական խոսքերի և աջակցության համար»: