Բաքուն մտադիր է «սև ցուցակի» մեջ ընդգրկել Արցախ այցելած բուլղարացի պատգամավորներին
Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը «РИА Новости»-ին հաղորդել է, որ կարող են «սև ցուցակի» մեջ մտցնել Բուլղարիայի Հայրենասիրական ճակատ կուսակցության պատգամավորներին, ովքեր, ըստ գերատեսչության տվյալների «ապօրինաբար» այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
2013 թ-ից Բաքվում գործում է արտասահմանցիների «սև ցուցակ», որտեղ ընդգրկվում են այն արտասահմանցիները, ովքեր առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նման անձանց մուտքը Ադրբեջան արգելվում է:
Ըստ Գաջիևի, այդ այցելությունը վկայում է, որ Բուլղարիայի որոշ շրջանակներ չեն ցանկանում զարգացնել բարեկամական և ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ: «Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունը այդ հարցով կդիմի Բուլղարիայի արտգործնախարարություն»,-նշել է Գաջիևը: