Քիմ Քարդաշյանի նմանակը Instagram-ի «աստղ» է դարձել (լուսանկարներ)
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նմանակը` դիմահարդար Հելենա Պերիչը, Instagram-ի աստղ է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պերիչի Instagram-ի հետևորդների թիվը հասնում է 700.000-ի:
Նա ոչ միայն լուսանկարներ, այլև տեսանյութեր է տեղադրում, որտեղ երևում է, թե ինչպես է պետք դիմահարդարվել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար:
Պերիչն աել է, որ իրեն շատ հաճելի է լսել այն հաճոյախոսությունները, որտեղ նշվում է, որ ինքը շատ է նման Քիմ Քարդաշյանին: