«Turkish Airlines» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բելգրադում
«Ստամբուլ-Լոնդոն» չվերթն իրականացնող «Turkish Airlines» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բելգրադում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Flightradar24» ծառայության թվիթերյան էջին:
Սերբիայի լրատվամիջոցները հայտնել են, որ օդանավը հարկադրված վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ հայտարարվել է պայթուցիկի առկայության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Աթաթյուրք» օդանավակայանում ստուգումներ էին իրականացվել:
Բելգրադում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն թողնել այս առիթով: