Մարիա Շարապովան սիրավեպ ունի Քայլի Մինոուգի նախկին սիրեցյալի հետ (լուսանկարներ)
Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են Մարիա Շարապովայի և Անդրես Վոլոնկոսոյի մասին: HOLA! հպարբերականը հրապարակել է ռոմանտիկ փարիզյան ֆոտոսեսիա, որում Մարիա Շարապովան և Անդրեսը բաց չեն թողնում միմյանց: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
ԶԼՄ-ները հաստատում են, որ Մարիան մեկնել է Փարիզ՝ սիրեցյալին տեսնելու, ով մասնակցում էր նկարահանումներին, որից հետո նրանք մեկնել են Իսպանիա` Վելենկոսայի հայրենիք:
Ավելի վաղ, Մարիա Շարապովան հանդիպել է թենիսիստ Գրիգորի Դիմիտրովի հետ, սակայն անցյալ տարի հունիսին նրանք պաշտոնապես բաժանվեցին:
Անդրես Վելենկոսը վերջերս բաժանվել է իր ընկերուհուց, իսկ ավելի վաղ` 5 տարի շարունակ, նա հանդիպել է Քայլի Մինոուգի հետ, ումից բաժանվել է 2013 թվականին: