Ցուցադրվել է Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի նոր լուսանկարը (լուսանկար)
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը նոր լուսանկար են հրապարակել: Այս մասին հայտնել է Hello Magazine-ը:
Լուսանկարի միջոցով նրանք շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են իրենց` ամուսնության 5-ամյակի առթիվ, որը նշվում էր ապրիլի 29-ին:
Ամուսինները լուսանկարվել են այգում: Ենթադրվում է, որ նկարն արվել է Քենսինգթոն պալատի այգում:
Ուիլյամի և Քեյթի նկարով բացիկը հրապարակել է թագավորական ընտանիքի նկարիչ Փոլ Ռեթքլիֆը, ով շնորհավորել է նրանց ամուսնության 5-ամյակի առթիվ: