Լեոնարդո Դի Կապրիոն լքել է մոդելին՝ հանուն Ռիհաննայի (լուսանկարներ)
41-ամյա դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին և 28-ամյա երգչուհի Ռիհաննային կրկին տեսել են միասին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
ԶԼՄ-ները կրկին ակնակրկում են, որ նրանց հարաբերություններն ավելի ջերմ են, քան նրանք ցուցադրում են: Այս անգամ նրանց նկատել են Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում:
Երեկ Լեոն ընկերների հետ, որոնց թվում է եղել նաև 24-ամյա մոդել Նինա Ագդալը, ժամանել են «Up and Down» գիշերային ակումբ: Այդ պահին Ռիհաննան արդեն այնտեղ է եղել: Լեոն նկատելով երգչուհուն լքել է իր ընկերներին և իր ամբողջ ուշադրությունը հատկացրել Ռիհաննային: Նինան հեռացել է այնտեղից 15 րոպե անց, իսկ Դի Կապրիոն Ռիհաննայի հետ միասին մնացել են այնտեղ մինչ ուշ գիշեր: