Բրեդ Փիթն Անժելինա Ջոլիին ամուսնական մատանի է նվիրել
Բրեդ Փիթն ու Անժելինա Ջոլին արել են իրենց հերթական սենսացիոն հայտարարությունը:
Ինչպես հայտնի է Ջոլին հեռացրել է կրծքերը, քանի որ քաղցկեղով հիվանդանալու վտանգ կար:
Բրիտանական թերթերից մեկը գրում է, որ մոտ ժամանակներս նրանք կամուսնանան: Նրանք արդեն մի քանի տարի է ցանկանում են ամուսնանալ, սակայն հարսանիքը հետաձգվում էր: Վերջապես Բրեդ Փիթը Ջոլիին նվիրել է ամուսնական մատանի:
«Մեզ շատ մտերմացրեց այս դժվարին պահը: Մենք գիտենք, որ ճիշտ որոշում ենք ընդունել, քանի որ սա նաև մեր ընտանիքի երջանկության համար է,- ասել է Ջոլին:
Հարսանիքն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Ֆրանսիայում: