Ամենաօգտակար բանջարեղենն` ըստ դիետոլոգների
Ամերիկացի դիետոլոգները պարզել են, թե որ բանջարեղենն է պարունակում վիտամինների և միկրոտարրերի ավելի մեծ քանակություն: Այդ բանջարեղենն օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող ծաղկակաղամբն է: Դիետոլոգների խոսքով' 50 գրամ ծաղկակաղամբը պարունակում է վիտամին C-ի` մարդուն անհրաժեշտ օրական չափաբաժինը, ինչպես նաև, մաշկի և տեսողության համար օգտակար վիտամին A:
Բացի դրանից ծաղկակաղամբը հարուստ է ֆոսֆորով, կալցիումով և երկաթով: Այս նյութերի ամբողջությունը կարգավորում է նյութափոխանակությունը և նպաստում քաշի նվազեցմանը: