Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահողների հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն իր պատրաստակամությունն է հայտնել մոտ ժամանակներս հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «APA» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևի հայտարարությանը:
Նշենք, որ Մինսկի խմբի համանախագահող Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ համանախագահողները մտադիր են մինչև Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հունիս ամսին նախատեսվող հանդիպումը, հանդիպել նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ:
Ըստ Ուորլիքի՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը նպատակ ունի նախապատրաստել հունիս ամսին նախատեսվող գագաթաժողովը: